«Այդ համակարգի մասին գործ ունենալիս մենք պետք է մեր մտքում ունենանք` պետք է սկսել զրոյից: Հույս ունենալ, որ այդ համակարգը կառողջանա կամ մեկ տարի կարելի է տալ, որպեսզի այն առողջանա, հարմարվի նոր իրականությանը, թյուրիմացություն է: Դատավորների մոտ 100 տոկոսը հասկանում է, որ մեր իրականությունից դուրս է: Նրանք բոլորը` վերից վար, ներգրավված են եղել արդարադատության դեմ գործողություններում»,- խոսելով ԲԴԽ-ում շարունակվող հրաժարականների մասին՝ այսօր ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: