«Մամուլի հետ սուրճ» հաղորդման հունիսի 17-ի հյուրը ՔՊ հանրային կապերի խմբի համակարգող Վահագն Ալեքսանյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ նախօրեին կայացած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հինգերորդ արտահերթ համաժողովին։ Հարցին, թե ինչո՞ւ 21 հոգանոց վարչությունում ընդամենը 2 կին կա, պատասխանեց.«Ոչ մի պարագայում կանանց դերը չենք նսեմացնում։ Ճիշտն ասած՝ ես որպես պատվիրակ մի քանի կին ավել ընտրել էի, բայց այդ հարցի պատասխանը չունեմ։ Ամեն դեպքում կարող եմ ասել, որ վարչության բոլոր անդամները քաղաքական մարդիկ են, քաղաքական բեղուն գործունեություն ծավալած, մեծ ճանապարհ անցած մարդիկ են»։
Իսկ ինչու՞ վարչության անդամ չդարձավ Սասուն Միքայելյանը, մեր զրուցակիցը նշեց, որ հավանաբար դա պայմանավորված է եղել քարոզարշավին նրա ոչ ակտիվ մասնակցությամբ։