ԱՄՆ Հանրապետական կուսակցության կոնգրեսականներ Իլեանա Ռոս-Լեթինենը և Ջիմ Մաքհովերնը նախագահ Բարաք Օբամային կոչ են արել ընդլայնել «Մագնիտսկու ցուցակը»: Այս մասին գրում է BBC-ն:
Խոսքը այդ ցուցակում ռուս պաշտոնյաների ներառման մասին է, ովքեր մասնակից են եղել մարդու իրավունքների խախտմանը:
«Պուտինը և նրա պաշտոնյաները ուժեղացնում են մարդու իրավունքների և խոսքի ազատության նկատմամբ ճնշումները նրանց դեմ, ովքեր փորձում են պայքարել Ռուսաստանում կոռուպցիայի դեմ»,- նշվում է կոնգրեսականների նամակում:
Ցուցակում առաջարկվում է ներառել քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի, ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովի, «Գազպրոմ-մեդիա» հոլդինգի գլխավոր տնօրեն Միխայիլ Լեսինի, Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահ Օլգա Եգորովայի, Բասմանի դատարանի դատավոր Անդրեյ Ռասնովսկու և Խամովնիչեսկի դատարանի դատավոր Վիկտոր Դանիլկինի և այլոց անունները:











































