«Հրապարակ»-ը գրում է. «Երբ ժամանակին որոշվեց, որ ՀՀ նախագահն իր ներկայացուցիչը պետք է ունենա ԱԺ-ում, որպեսզի խորհրդարան-նախագահական կապն անմիջական լինի, ԱԺ գործուղվեց Գառնիկ Իսագուլյանը:
Նախօրեին Հովիկ Աբրահամյանը կանչել է իր մոտ, թե՝ Գառնիկ ջան, բարով ես եկել, բայց ինչ կզեկուցես նախագահին, ինձ նախօրոք տեղյակ պահի: Իսագուլյանն այդ զրույցի մասին անմիջապես տեղյակ է պահել նախագահականին, ինչի արդյունքում նա այդպես էլ խորհրդարանում նորմալ սենյակ չստացավ, կահույք չտվեցին, համակարգիչներ տրամադրեցին «մի դար հետ» ու չթողեցին, որ Մհեր Սեդրակյանի, Մանվել Գրիգորյանի նման ավտոմեքենայով մուտք գործի ԱԺ տարածք:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։








































