«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին խոսել է իր և Վան Պերսիի համատեղ խաղի մասին, ինչպես նաև Սուարես-Սթարիջ զույգի մասին.
«Կարծում եմ՝ ես և Վան Պերսին լավ ենք համագործակցում: Անշուշտ, մենք ավելի լավ կարող ենք խաղալ: Մենք գիտենք, որ մեր ուժերի սահմաններում է ավելի շատ գոլեր խփելը: Մենք ջանասիրաբար աշխատում ենք դրա համար, և հույս ունեմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի:
Ինչ վերաբերում է Սուարես-Սթարիջ զույգին, ապա նրանք երկուսն էլ ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են: Հաճելի է տեսնել, որ Սթարիջի մոտ ամեն ինչ ստացվում է: Չէ՞ որ նախկին ակումբում նա հնարավորություն չէր ունենում իրեն ցույց տալու:
Սուարեսին, Ռոնալդուի և Մեսսի կողքին, ես համարում եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Մենք պետք է ամբոջղ ուժերը ներդնենք, որպեսզի կիրակնօրյա խաղում կարողանանք կանգնեցնել այդ զույգին»,- Ռունի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:






































