Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է, որ երազում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հասնելու մասին.
«Ես երազում եմ դառանալ լավագույն ֆուտբոլիստը և տիրանալ Ոսկե գնդակին: Դա անելու համար, ես պետք է կատարելագործեմ խաղիս բոլոր կողմերը: Ես պետք է սովորեմ այնպիսի մեծ ֆուտբոլիստներից, ինչպիսիք են Բուֆոնը, Պիրլոն և Վիդալը: «Յուվենտուս»-ում դու ամեն ինչ ստանում ես, բայց միշտ ավելին ես ցանկանում»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում իտալական մամուլը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պոգբան Իտալիայի առաջնությունում անցկացրել է 26 հանդիպում, որոնց ընթացքում դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:





































