Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ոտքի վրա» զրուցել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ նրանց զրույցը տեղի է ունեցել Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ գագաթնաժողովից առաջ։
Հստակեցվում է, որ երկու երկրների նախագահները մուտք են գործել սրահ, որտեղ պետք է տեղի ունենար գագաթնաժողովը և մի քանի րոպե անց զրույցի են բռնվել։