1991-1992 մրցաշրջանի կատալոնական dream team-ի մասին գիտեն բոլոր ֆուտբոլասերները: Դա «Բարսելոնա»-ի պատմության այն ժամանակահատվածներից մեկն էր, որը կարելի է համարել լավագույններից մեկը, այդ պահի դրությամբ՝ թերևս լավագույնը: Դա այն թիմն էր, որտեղ հանդես էին գալիս ժամանակի համաշխարհային ֆուտբոլի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Պեպ Գվարդիոլան, Ռոնալդ Կումանը, Միքաել Լաուդրուպը, Խրիստո Ստոիչկովը: Դե իհարկե, այս ցանկը թերի կլիներ, եթե այդ ժամանակ ակումբը չգլխավորեր լեգենդար Յոհան Կրույֆը, որը՝ որպես մարզիչ, համախարհային ֆուտբոլում նոր խոսք բերեց: Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած Չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում հենց Կրույֆի գլխավորությամբ «Բարսելոնա»-ն իր պատմության մեջ առաջին անգամ տիրացավ եվրոպական ամենահեղինակավոր ակումբային առաջնության գավաթին՝ դրամատիկ պայքարում հաղթանակ տանելով իտալական «Սամպդորիա»-ի նկատմամբ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսանյութ, որտեղ ընդգրկված են պատմական հանդիպման լավագույն դրվագները:






































