Ինչպես արդեն հայտնել եք, այսօր Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստի ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն երկրորդ անգամ դատարան է մտնում փակ՝ դատավորների համար նախատեսված մուտքից:
Նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը պնդել է, որ շփում չի կարող լինել, իրեն հայտնի չէ այլ մուտքից մուտք գործելու հանգամանքը: Իսկ ՀՀ երկրորդ նախագահի պաշպանը լրագրողների հետ զրույցում պնդել է, որ Ռոբերտ Քոչարյանը դատավորների մուտքից չէ, որ ներս է մտնում:











































