Monday, 13 05 2024
Մետրոպոլիտենն այսօրվանից աշխատելու է մինչև ժամը 24։00-ն
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Ասել եմ՝ բակերում սպիտակ լույսեր պետք չի դնել. ավելի շատ վնաս ենք տալիս, քան օգուտ. Ավինյան
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում է
Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել
Ուղիղ. ՀՀ ԱԳ նախարարների և ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարարի մամուլի ասուլիսը
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Բելգորոդում գնդակոծության զոհերի թիվը հասել է 19-ի
10:45
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը համաձայնեցված սկզբունքների հիման վրա
10:30
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը

Ադրբեջանական լոբբիի «փայլուն» աշխատանք. ինչո՞ւ են Ֆրանսիայի քաղաքները չեղարկում Արցախի հետ կնքված բարեկամական հուշագիրը

Ֆրանսիական դատարանները մեկը մյուսի հետևից կայացնում են վճիռներ՝ չեղարկելով Ֆրանսիայի տարբեր քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված բարեկամության մասին հուշագրերը։ Այս մասին ասում է «Այլընտրանք նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը իր տարածած հայտարարության մեջ. «Ակնհայտ է, որ սա լավ կազմակերպված, հեռանկարային վտանգներ պարունակող արշավ է: Հայաստանում ո՞վ է այս հարցով զբաղվում՝ իրավակա՞ն էլիտան, դիվանագիտակա՞ն էլիտան, ո՞վ: Եվ տեղյա՞կ է արդյոք որևէ մեկը այդ գործընթացից: Հաշվարկե՞լ է որևէ մեկը, որ սա կարող է նախադեպային դառնալ ԵՄ այլ երկրների համար, և ստանանք շրջափակման նոր մակարդակ»,- նշել է Վահե Հովհաննիսյանը։ Ավելի վաղ քաղաքագետ Անուշ Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նման հուշագիր է չեղարկել մասնավորապես Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքը:

Մեր ունեցած տեղեկություններով՝ Ֆրանսիայում այս օրերին հսկայական լոբբիստական և դիվանագիտական աշխատանքներ է իրականացնում Ադրբեջանը՝ այն հիմնավորմամբ, թե Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, պետք է պահի հավասարակշռությունը, և նման հուշագրերի առկայությունն իբրև թե այդ հավասարակշռության օգտին չի խոսում։

Արցախի արտաքին գործերի նախարարության լրատվության և հասարակայնության հետ վարչության պետ Արտակ Ներսիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց դիրքորոշումն այս հարցի շուրջ չի փոխվել, և ինչպես Վալ դ’Ուազ դեպարտամենտի Սերժի-Պոնտուազ քաղաքի վարչական դատարանի՝ Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի և Արցախի Շեխեր համայնքի միջև բարեկամության հռչակագիրն անվավեր ճանաչելու հանգամանքը, այնպես էլ Գրենոբլ քաղաքի հետ կապված նմանատիպ դիրքորոշումը ափսոսանք է առաջացնում. «Տվյալ որոշումը կարող է սխալ քաղաքական ազդանշան դառնալ Ադրբեջանի համար, որը ֆրանսիական դատարանի վճիռն արդեն մեկնաբանում է որպես օժանդակություն Արցախի մեկուսացմանն ուղղված իր քաղաքականությանը։ Նմանատիպ զարգացումը, իր հերթին, կարող է առաջացնել հայ հանրության մտահոգությունը և ստվեր նետել Ֆրանսիայի՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում չեզոք միջնորդի դիրքորոշման վրա»։

Ըստ Արցախի ԱԳՆ-ի՝ Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցությունը ոչ մի կերպ չի հակասում ո՛չ Ֆրանսիայի միջազգային պարտավորություններին, ոչ էլ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում նրա միջնորդական ջանքերին. «Մասնավորապես, Արցախի Հանրապետության ժամանակավորապես չճանաչված լինելը չի նշանակում, որ պետք է սահմանափակվի նրա բնակիչների մասնակցությունը միջազգային համագործակցությանը»։

Արցախի ԱԳ նախարարությունը փոխանցում է նաև, որ չնայած Ադրբեջանի կողմից հարուցվող խոչընդոտներին, Արցախի միջազգային կապերը կշարունակեն ընդլայնվել և խորանալ։ Այս կապակցությամբ արցախյան կողմը հետևողական քայլեր է իրականացնում ապակենտրոնացված համագործակցության աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով։

https://www.tert.am/cache_image/news_images/927/2778926_1/ruben_mehrabyan_e1521303493971-770x510.png

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը մինչդեռ կարծում է, որ հայկական դիվանագիտությունն այստեղ խնդիր ունի: «Չնայած այստեղ շատ բարդ է ինչ-որ բան փոխել, որովհետև Ֆրանսիան դեմոկրատական երկիր է, և սա դատական իշխանության որոշումն է։ Բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ ֆրանսիական կազմակերպությունները պետք է աշխատանք տանեն իրավաբանական, դատաիրավական համակարգի շրջանակների հետ։ Ի վերջո՝ այս ամեն ինչի հետ կապված խնդիր կա, որովհետև Արցախը չի կարող մնալ մեկուսացման մեջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ ադրբեջանական դիվանագիտության աշխատանքը հենց դրան էլ միտված է. «Ես չեմ կարծում նաև, որ պաշտոնական մակարդակով ու հրապարակայնորեն ինչ-որ բան կարող է անել մեր արտաքին գործերի նախարարությունը, որովհետև սա ֆրանսիական պետության դատական իշխանության որոշումն է։ Եթե դիմեն Ֆրանսիայի արտգործնախարարությանը, դրանից ոչինչ չի փոխվի»։

Քաղաքագետը նաև չի կարծում, թե սա Ֆրանսիայի կողմից Հայաստանի դեմ ուղղված քայլ է։ Այստեղ պարզապես լավ դիվանագիտական և լոբբիստական աշխատանք է կատարել Ադրբեջանը։

https://i.ytimg.com/vi/uE1ASDxcntM/maxresdefault.jpg

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, ասաց՝ մեծ ողբերգություն սարքել պետք չէ, բայցև պետք է հստակ աշխատանք իրականացնել. «Ադրբեջանցին մնում է ադրբեջանցի, ու իրենց պայքարի շրջանակներում անում են ամեն ինչ. եթե պետք է՝ կացնահարում են, զենք է պետք՝ օգտագործում են, փող է պետք՝ ծախսում են, միայն թե նպատակին հասնեն։ Իսկ մեր անելիքը ո՞րը պետք է լինի՝ հստակ աշխատանքը, որպեսզի թույլ չտանք իրենք հաջողության հասնեն։ Սա մեզ համար պետք է ազդակ լինի, հուշի, որ մենք անընդհատ մրցապայքարի մեջ ենք։ Մեր դեմ պայքարում է թուրք էթնոսը, որը շատ կազմակերպված ու ոխակալ է»։

Շիրինյանը միևնույն ժամանակ նշեց. «Չպետք է սրա համար գլուխ կոտրենք, բայց քանի որ խոսքը Ֆրանսիային է վերաբերում, մի բան պետք է նշել՝ «Ազատություն, եղբայրություն, հավասարություն» համաշխարհային կարգախոսը ժամանակին իրենք են որդեգրել, հիմա Ֆրանսիան իր իդեալներից հրաժարվո՞ւմ է, թե՞ ոչ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում