Sunday, 05 07 2026
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ

«Ժառանգությունն» ամբողջական իշխանափոխության կողմնակից է (տեսանյութ)

Անկախ նրանից, որ հատկապես վերջին մի քանի օրերի ընթացում իշխանության ներկայացուցիչները լոյալ են արտահայտվում ոչ իշխանական չորս ուժերի համախմբման վերաբերյալ, գործնականում իշխանությունն ամեն ինչ անում է՝ խոչընդոտելու այդ համագործակցությանը: Մարտի 14-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

«Ես հասկանում եմ նրանց մտահոգությունը, որովհետև անկախ նրանից՝ ինչ ձևակերպումներ կտան, նրանցից ոմանք ամբողջական իշխանափոխություն կպահանջեն, ոմանք՝ մշակել ճանապարհային քարտեզ, տակտիկական առումով ճիշտ կլինի Կառավարության հրաժարականի հարցը դնել, բայց շատ լավ հասկանում են, որ այս համագործակցության արդյունքում, որին ոչ միայն խորհրդարանական ուժեր կմիանան, տեղի է ունենալու իշխանափոխություն»,- ասաց նա: Հակոբյանը նշեց, որ իրենք ամբողջական իշխանափոխության կողմնակից են, համակարգային արմատական փոփոխությունների, կարծում են՝ նրանք, ովքեր պայքարում են դրա դեմ, պետք է հրաժարական տան: 4 ոչ իշխանական ուժերն, ըստ Հակոբյանի, իրենց համախմբմամբ որևէ մեկին չեն պատրաստվում ուղարկել քաղաքական աղբանոց, ոչ էլ որևէ մեկն է պատրասատվում իրենց ուղարկել, ուղղակի ընդդիմությունը պայքարում է այսօր հանրապետությունում իրավիճակ փոխելու համար:

Խմբակցության ղեկավարը համոզմունք հայտնեց՝ որևէ քաղաքական ուժ միայնակ ոչինչ չի կարող անել: Հարցին՝ ինչպես են պատրաստվում Կառավարության փոփոխության հասնել այն դեպքում, երբ մեծամասնությունն է դարձյալ ձևավորելու Կառավարություն:

«Հասկանալի է, որ ձևական կողմը պետք է դուրս գա, որովհետև այնքանով, որքանով ընկալվում է մեծամասնություն, այն չի արտահայտում իրական պատկերը, որ իրապես քաղաքական մեծամասնություն է հասարակության համար: Կառավարության հրաժարականն ինքնանպատակ կլինի, եթե ռեալ, համոզիչ այլընտրանք չներկայացվի: Ձևական մասը պետք է դուրս գա, մենք, բնականաբար, ծրագիր ենք մշակում և աշխատում ենք պլատֆորմի վրա, որը երկու բաղադրիչ ունի՝ քաղաքական ու տնտեսական»,- ասաց նա՝ հավելելով, որ կան ուժեր, որոնք տակտիկական խնդիրներից ելնելով՝ գտնում են, որ փուլ առ փուլ պետք է գնալ իշխանափոխության, իսկ այն, որ իշխանությունը համառում է, փորձում խոչընդոտել, մեկ բացատրություն ունի՝ իշխանությունը շատ լավ հասկանում է, թե դա առաջին քայլերից մեկն է, որին պետք է հաջորդի ամբողջական իշխանությունը:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում