Ուկրաինայի իշխանությունները հայց են ներկայացրել Ռուսաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հայցը ներկայացվել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 33-րդ հոդվածի համաձայն՝ հաղորդում է դատարանի կայքը:
«Ժամանակավոր միջոցների մասին դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, հայց ենք ներկայացնում առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունը զերծ մնա այնպիսի միջոցներից, որոնք կարող են սպառնել Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչության կյանքին և առողջությանը» ,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ ներկայիս իրավիճակը միջազգային օրենսդրության լուրջ խախտումների մշտական սպառնալիք է ստեղծում, և երկու կողմերին կոչ է արել զերծ մնալ ռազմական գործողություններից ու ցանկացած միջոցներից, որոնք կարող են խախտել քաղաքացիական բնակչության իրավունքների կոնվենցիան:
Բացի այդ հաղորդագրության մեջ նշվում է, որ դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարող է կողմերին մատնանշել ցանկացած ժամանակավոր միջոցներ, որոնք պետք է ընդունվեն կողմերի շահերից ելնելով կամ մինչև քննությունն ընթացակարգի պատշաճ անցկացման նպատակով:












































