Աբովյանի ընտրությունների արդյունքները գլոբալ քաղաքական տեսանկյունից Հայաստանի հաղթանակն էր, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նա նկատեց, որ հաղթեց խորհրդարանական ընդդիմության հովանավորյալ թեկնածուն, ինչը բնորոշ չէր մինչհեղափոխական Հայաստանին:
Միևնույն ժամանակ մարզպետը նշեց, որ իրենց քաղաքական թիմի տեսանկյունից սա դե յուրե պարտություն էր և պատահական չէր, որ իրենք որակեցին ընտրությունները որպես «արժանապատիվ քաղաքացու պարտություն».
«Հաղթող թեկնածուն և իր հովանավոր ԲՀԿ-ն այդ հաղթանակին հասնելու համար բազմաթիվ փորձեր են կատարել՝ կիրառելու հին, քրեաօլիգարխիկ գործիքակազմեր», – ասաց նա:












































