«Նապոլի»-ի կիսապաշտպան Մարեկ Համշիկը մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Պորտու»-ի դեմ առաջին խաղում կրած պարտությունը:
«Վտանգավոր հաշիվ է, բայց «Պորտու»-ի նկատմամբ կարող ենք առավելության հասնել սեփական հարկի տակ: Ցավում եմ, որ մեզ չհաջողվեց գոլ խփել: Այն մեզ շատ կօգներ:
Երկրորդ խաղակեսի ընթացքում մենք երեք գոլային պահեր ստեղծեցինք, բայց չկարողացանք արդյունավետ ավարտել դրանք: Այնուհետև գոլ խփեց Մարտինեսը: Ինչևիցե, վստահ եմ, որ առաջ անցնելու հնարավորություն ունենք»,- նշել է Համշիկը:







































