ԱՄՆ-ն մտադիր է զենք վաճառել Արաբական Միացյալ Էմիրություններին և Սաուդյան Արաբիային, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն որոշել է զենք վաճառել երկրներին, քանի որ հակառակ պարագայում նրանք այն ձեռք կբերեն Ռուսաստանից և Չինաստանից։
Նա նաև հավելել է, որ ԱՄԷ-ին և Սաուդյան Արաբիային ԱՄՆ-ի սպառազինությունն է հարկավոր «պաշտպանության համար»։











































