ԱՄՆ Ֆիլադելֆիա քաղաքի միջազգային օդանավակայանում վթարի է ենթարկվել ուղևորատար ինքնաթիռ՝ հաղորդում է Airline Reporter-ը:
Թռիչքի ժամանակ Airbus A320-ը, որը պատկանում է US Airways-ին, դուրս է եկել թռիչքուղուց և առաջնային մասով հարվածել գետնին: Պատճառը շասիի անսարքությունն է:
Վթարի հետևանքով երկու ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց:
Ինքնաթիռը, որում է եղել է ավելի քան 150 մարդ, պետք է թռչեր Ֆորդ Լորդերդեյլ (Ֆլորիդա նահանգ): Օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է:











































