Հուլիսի 1-ից Եվրամիությունում ուժի մեջ կմտնի օրենքը, որը պարտավորեցնում է, որ էլեկտրամոբիլները շարժման ժամանակ պետք է հնչյուններ արձակեն: Այս միջոցը պետք է ապահովի հեծանվորդների և հետիոտների անվտանգությունը, հատկապես տեսողական խանգարումների դեպքում:
Ներկայումս ժամում մինչև 20 կմ արագության դեպքում էլեկտրամոբիլները գրեթե անձայն են տեղաշարժվում, քանի որ դրանք ներքին այրման շարժիչ չունեն:
Այդ պատճառով հետիոտներն ու հեծանվորդները հաճախ չեն նկատում էլեկտրամոբիլը և վնասվածքներ են ստանում:
![]()
Բրիտանական Dog Dogs ասոցիացիայի ուսումնասիրության համաձայն, Մեծ Բրիտանիայում հետիոտները 40%-ով ավելի հաճախ են տուժում էլեկտրամոբիլների, քան սովորական ավտոմեքենաների հետ կապված ՃՏՊ-ներից:
Եվրամիությունում վաճառվող էլեկտրամոբիլների վրա հատուկ համակարգեր են տեղադրվելու, որոնք հետիոտներին կտեղեկացնեն, որ մոտակայքում մեքենա է շարժվում: Հնչյունները պարտադիր ներքին այրման շարժիչի արձակած ձայնին չեն նմանեցվի. որոշ արտադրողներ արդեն ներկայացրել են հնչյունների տարբերակներ, որոնք նման են «տիեզերանավի հնչյուններին»:
Միևնույն ժամանակ, մեքենայի արձակած ձայնը պետք է փոխվի արագությունից կախված. որքան արագ է շարժվում էլեկտրական մեքենան, այնքան պետք է ձայնը բարձր լինի: Ազդանշանի բարձրությունը պետք է մոտ 56 լինի, մի փոքր ավելի, քան սովորական զրույցի բարձրությունը (մոտ 45 դբ):










































