Նախօրեին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ տուժել է 98 մարդ, այդ թվում 22 ոստիկան: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Ստամբուլի ոստիկանության հաղորդագրությունը:
Ակցիայի ընթացքում վնասվել են քաղաքապետարանի երկու շենքերը, 24 բանկոմատ, 9 մասնավոր գրասենյակ: Հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվել է 40 անչափահաս, որոնք մասնակցել են բողոքի ցույցին:
Հիշեցնենք, որ մարտի 11-ից Թուրքիայի քաղաքներում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել 15-ամյա Բերքին Էլվանի մահվան կապակցությամբ, ով 2013թ. հունիսին Գեզիի ցույցերի ընթացքում գանգուղեղային վնասվածք էր ստացել և 269 օր կոմայի մեջ անցկացնելուց հետո մահացել








































