Պենտագոնն ամերիկյան ռազմածովային ուժերի ականակիր նավ է ուղարկել Հնդկական օվկիանոսի շրջան՝ անհետացած մալայզիական օդանավի որոնման համար: Այս մասին հայտնում է АВС հեռուստաալիքը:
«Ունենք որոշակի տեղեկություններ, որոնք վկայում են, որ օդանավը ընկել է Հնդկական օվկիանոս»,- հեռուստաալիքը մեջերում է բարձրաստիճան զինվորականի խոսքերը:
Ավելի վաղ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարարել էր, որ օդանավի որոնման գոտին կարող է ընդլայնվել մինչև Հնդկական օվկիանոս՝ ելնելով նոր տեղեկատվությունից: Նա, սակայն, չի հստակեցրել, թե ինչ նոր տվյալներ են հայտնվել ԱՄՆ իշխանությունների տրամադրության տակ:
Ինչպես հայտնել են Պենտագոնի ներկայացուցիչները, ամերիկյան Kidd ականակիր նավը շարժվում է դեպի այն շրջան, որտեղով անցնում է Հնդկական օվկիանոսի ու Անդամանյան ծովի սահմանը: Նավի տախտակամածին գտնվում են ուղղաթիռներ, որոնք նույնպես կարող են մասնակցել որոնումներին:









































