Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

ՀԷԿ-ը չի կառուցվում, ինքնակառուցվում է. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. Երևան-Ապարան ջրատարի վրա ՀԷԿ-ի կառուցումը, որը անցյալ շաբաթ բուռն քննարկումների առիթ էր դարձել, կանգնեցվել է:

Հիշեցնենք, որ ՀԷԿ-ի կառուցման դեպքում, Արագածոտնի մարզի 7 գյուղեր՝ Օհանավան, Կարբի, Արտաշավան, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ, Ուշի կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ ՀԷԿ-ի բնականոն աշխատանքի համար մեծ քանակությամբ ջուր է անհրաժեշտ, ինչի արդյունքում գյուղացիների այգիները չեն ոռոգվի: Գյուղացիները, բնապահպանների հետ միասին, անգամ դիմեցին քաղաքացիական անհնազանդության` փակելով միջպետական նշանակության Ապարան-Երևան մայրուղին, ապա շինհրապարակից դուրս հանեցին տեխնիկան: Այս պահին շինարարական աշխատանքներ տարածքում չեն ընթանում:

Մեր զրույցում Օհանավան համայնքի գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը նշեց, որ տեղի են ունենում հանրային քննարկումներ, ու ձևավորվել է հանձնաժողով, որն ուսումնասիրում է ՀԷԿ-ի կառուցման նպատակահարմարությունը. «Այս պահին շինարարությունը կանգնեցվել է, բայց չեմ կարող ասել` կշարունակվի, թե չէ. գյուղացիների հետ ընթանում են հանրային քննարկումներ»: Ալեքսանյանը չհայտնեց սակայն, թե այդ քննարկումների արդյունքում ինչ է որոշվել:

Կարբի համայնքի գյուղապետ Կարո Բաղդասարյանը նույնպես վստահեցրեց, որ որևէ շինարարություն այս պահին չի ընթանում. «Տեխնիկան հանված է, շինարարություն չի կատարվում»,- նշեց Բաղդասարյանն ու ավելացրեց, որ պլանային պարամետրերի չափերով՝ ՀԷԿ-ը որևէ վնաս շրջակա գյուղերին չէր տա: Բաղդասարյանը նշեց, որ խնդրի լուծման համար ստեղծվել է հանձնաժողով. «Այս պահին հանձնաժողով է ստեղծվել ու քննարկում են ՀԷԿ կառուցել-չկառուցելու հարցը: Հանձնաժողովի աշխատանքներին տարբեր գերատեսչություններից մասնակցում են, իսկ հանձնաժողովի նախագահը տարածքային կառավարման նախարարի տեղակալն է՝ Արտաշես Բախշյանը: Բնապահպանության նախարարությունից էլ ներկայացուցիչներ կան: Հանձնաժողովը 10-օրյա ժամկետով է ստեղծվել, չեմ կարող ասել` ինչպես կամփոփեն աշխատանքները: Քննարկվում է, օրինակ` ՀԷԿ-ի կառուցման դեպքում ի՞նչ տեղի կունենա գյուղերի ոռոգման ջրի հետ, նման տիպի տարբեր հարցեր են քննարկվում»,-հայտնեց Բաղդասարյանը: Ըստ գյուղապետի, իրենց գյուղում կան ե՛ւ այնպիսի մարդիկ, ովքեր ձեռնպահ են, ե՛ւ այնպիսի մարդիկ, որոնք դեմ են ու չեն նստելու որևէ քննարկման կամ բանակցության:

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում