«Հայկական ժամանակը» գրում է. «Պատրաստ է արդյոք ՀՀ աշխատանքի և սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը իր ժառանգորդների անձնական գույքով և եկամուտներով երաշխավորել պարտադիր կուտակային համակարգով այսօր երիտասարդներից գանձվող գումարների վերադարձը։
Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը նախարարին հրապարակավ առաջարկել է պայմանագիր կնքել, որով նրա ժառանգների գույքը և եկամուտները 40 տարի հետո կդառնան նման երաշխիք։ Ասատրյանը այդ առաջարկին չի համաձայնել, փոխարենը կրկին խոսել է երկրի, պետության, օրենսդրության, համակարգերի գործարկման և այլնի մասին»,–գրում է թերթը։











































