Կիևի ներկայիս իշխանությունը պատրաստ է համազգային երկխոսության և ուկրաինական խորհրդարանում Ղրիմի լիազորությունների մեծացման՝ ՄԱԿ ԱԽ հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
«Մենք պատրաստ ենք համազգային երկխոսություն անցկացնել՝ սահմանադրական միջոցներով ու գործիքներով ամրապնդելու ուկրաինական խորհրդարանում Ղրիմի Ինքնավար Հանրապետության լիազորությունները»,- ասել է Յացենյուկը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի հարցով ՄԱԿ ԱԽ բաց նիստին:
«Մենք կպաշտպանենք մեր երկրի յուրաքանչյուր փոքրամասնության»,- նշել է նա: Յացենյուկը հաստատել է դիրքորոշումը՝ Կիևի համար Ղրիմի հանրաքվեի անընդունելի լինելու մասին: Նա հայտարարել է, որ իր կառավարությունը պատրաստ է բաց երկխոսության և պատասխան գործողություններ է ակնկալում Ռուսաստանից:
Իր հերթին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն ասել է, որ Ուկրաինայի նոր իշխանությունները ոչինչ չեն արել իսկական սահմանադրական բարեփոխումների անցկացման նպատակով ազգային երկխոսության կազմակերպման համար, ինչպես դա ֆիքսված է փետրվարի 21-ի համաձայնագրում:








































