Փաստաթուղթը ստորագրվել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում: Համաձայնագրի նպատակն է արագացնել ԵԱՏՄ և Չինաստանի սահմաններով ներկրվող ապրանքների հետ կապված մաքսային գործողությունները:
Փաստաթուղթը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Ղազախստանի ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը և Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն: Համաձայնագիրը չինական կողմից ստորագրել է ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Ին:
Մաքսային գործառնությունների արագացման հետ մեկտեղ, համաձայնագիրը պետք է նվազեցնի վտանգավոր և արգելված ապրանքների ԵԱՏՄ-ի և Չինաստանի տարածքներ ներմուծման ռիսկերը: Չինաստանը և ԵԱՏՄ-ը տվյալները կփոխանակեն էլեկտրոնային եղանակով:







































