Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակը մարտի 17-ին կսկսի Ուկրաինայում իրավիճակի կանոնավոր դիտարկումը: Այս մասին հայտարարել է քաղաքական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը:
ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ նա հայտարարել է, որ Մոնիտորինգային առաքելության գրասենյակն աշխատանքը կսկսի երկուշաբթի՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նա նաև հայտնել է, որ կապված Ուկրաինայում մարդու իրավունքների պաշտպանության մտավախությունների հետ՝ Պան Գի Մունը իր օգնական Իվան Շիմոնովիչին խնդրել է երկարացնել գտնվելու ժամկետն այդ երկրում:
Անդրադառնալով Ղրիմի առաջիկա հանրաքվեին՝ գլխավոր քարտուղարի տեղակալը հայտարարել է, որ դրա անցկացումը կբարդացնի առանց այդ էլ լարված իրավիճակն Ուկրաինայում:








































