Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Առերեսում իշխանության համար. հեղափոխության ամենօրյա հրամայականը

Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբովյանի քաղաքապետի ընտրությանն իր կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի պարտությունը գնահատեց հեղափոխության և ժողովրդավարության հաղթանակ, և, անկասկած, այստեղ մենք ունենք այդ մասին խոսելու հիմք, այդուհանդերձ, կասկածից վեր է, որ ընտրությունը առաջացնելու է քննարկումներ կառավարող կուսակցության ներսում: Եվ դա ոչ միայն տրամաբանական է, այլ նաև հանրայնորեն անհրաժեշտ՝ հաշվի առնելով այն, որ ուղիղ շաղկապված է կառավարող կուսակցության, ըստ այդմ՝ կառավարման համակարգի արդյունավետության խնդրին: Իսկ դա էլ ուղիղ կապված է այդ ուժին ավելի քան 70 տոկոս քվե տված հանրության տարբեր շերտերի անմիջական շահերին և պետության անվտանգությանը, քանի դեռ նույն այդ հանրությունն իր քվեն չի տվել և խորհրդարան մեծամասնության կարգավիճակով չի գործուղել այլ ուժի:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է, որ Աբովյանի ընտրությունից կարվեն հետևություններ: Շատ կարևոր է, իհարկե, և դա գլխավոր ձեռքբերումն է, որ իշխող ուժը չի գնացել ամեն գնով հաղթանակի «մոդելի» կիրառմանը: Նույնքան կարևոր է, թե ժողովրդավարության զարգացման և ընտրական ինստիտուտի կայացման մոդելի շրջանակում իշխանությունն անի արդյունավետ և համապարփակ հետևություն: Սրան զուգահեռ, իր հերթին նշանակություն ունի այն, թե ընտրությունն ինչպես կազդի կառավարող քաղաքական ուժի ներսում ուժերի հարաբերակցության վրա: Մամուլում տեղեկություններ եղան, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությանը կուսակցության ներսում կար պայքար երկու թեկնածուների՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի նախընտրած թեկնածուի և Կոտայքում ազդեցության բավական նկատելի լծակներ ունեցող, ԵԿՄ նախագահ ՔՊ անդամ Սասուն Միքայելյանի թեկնածուի միջև: Ի վերջո, կուսակցությունն ընտրել էր մարզպետի հավանությունը վայելող թեկնածուին, այդպիսով, փաստորեն, ընտրության արդյունքի համար պատասխանատվությունը հիմնականում դնելով այդ թիմի, կամ այդ թևի վրա:

Փաստացի ստացվում է, որ այդ թևը մատնվեց անհաջողության:

Ինչ հետևություններ կլինեն կառավարող ուժի ներսում այդ առումով, պարզ չէ, և մեծ հավանականությամբ դրանք կարող են և չունենալ շոշափելի դրսևորումներ: Ի վերջո, քաղաքապետի ընտրության պարտությունը՝ նույն ժողովրդավարական արժեքների տրամաբանությամբ, ամենևին էլ ճակատագրապաշտական կամ ապոկալիպտիկ տրամադրության և եզրահանգումների տեղիք չէ: Սակայն կառավարող ուժի ներսում տրամադրությունների, տարբեր խմբերի կամ գործիչերի հանդեպ մոտեցումների վրա ազդեցություն կարող է լինել, որը ժամանակի ընթացքում կարող է բերել ներկուսակցական տրամադրությունների վերափոխման, ինչն էլ իր արտահայտությունը կունենա առաջիկա տարիներին կուսակցության ղեկավար կազմի և նաև կառավարման համակարգում կադրային որոշումների կամ լուծումների վրա:

Ի վերջո, սա ոչ թե ինչ-որ ինտրիգային, այլ աշխատանքային բնականոն պրոցես է, և ներկուսակցական ժողովրդավարությունը նաև այն է՝ իսկ ժողովրդավարությունը չի կարող լինել միայն ներպետական կամ ներհասարակական երևույթ, եթե այն ներկուսակցական չէ, երբ քաղաքական ուժի ներսում կախված այս կամ այն արդյունքից լինում է նաև դիրքերի վերաբաշխում: Առավել ևս, որ «Քաղաքացիական պայմանագիրն» այդ իմաստով որպես քաղաքական ուժ ոչ միայն դեռևս ունի, այլև զգալիորեն ունի կայանալու, ամրանալու անհրաժեշտություն, որովհետև այն հեղափոխական ուժից վերածվել է իշխանական ուժի, և առջևում, որպես քաղաքական իրական ուժ, իր նոր դերին, կենսագրության նոր էջին մասշտաբային առումով համարժեք և պատասխանատու ուժ դառնալու հարցն է: Որովհետև համաձայնեք, մի բան է ՔՊ նախկին իշխող համակարգում, մի բան է ՔՊ, որի թիմը առաջնորդել է հեղափոխությունն ու դարձել իշխանություն՝ անցումային փուլի լրջագույն պատասխանատվությամբ: Աբովյանն այդ իմաստով առերեսում էր նոր կարգավիճակի հետ, դրանից բխող նրբություններով, պատասխանատվությամբ, աշխատանքային և քաղաքական նշաձողերով, որոնք, ի դեպ, ժամանակի մեջ շարունակելու են բարձրանալ, քանի որ դա է թելադրում հեղափոխությունը, ընդ որում՝ արդեն ոչ հայկական, այլ գրեթե ամենօրյա ռեժիմով տեղի ունեցող համաշխարհային տեխնոլոգիական հեղափոխությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում