Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Մարտի 28-ի Մայդանը բոլորը բացասական երանգներով են ցանկանում ներկայացնել, մինչդեռ նպատակը դա չէ. Արծվիկ Մինասյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը չի կարծում, թե ապրիլ ամսին ԱԺ նիստեր չանցկացնելը նպատակ ունի կուտակային կենսաթոշակի դեմ պայքարում ԱԺ հարթակն օգտագործելու հնարավորությունից զրկել: Լրագրողների հետ ճեպազրույցում Մինասյանը նշեց, որ թեև չի կարծում՝ դրանով է պայմանավորված, սակայն չի էլ բացառում, բոլոր դեպքերում նշում է՝ իրենց գործողոթյունները չեն կասեցվելու՝ անկախ նրանից՝ նիստեր կլինե՞ն, թե՞ ոչ, իսկ Ազգային ժողովի ամբիոնի օգտագործման տարբեր ձևեր կան, այդ թվում՝ արտահերթ նիստ հրավիրելը:

Հարցին՝ առավելությո՞ւն էր տալու ԱԺ հարթակն օգտագործելը, Մինասյանը պատասխանեց, որ, միանշանակ, յուրաքանչյուր հնարավորություն պետք է օգտագործել, և այս դեպքում խորհրդարանը նույնպես առավելություն տալիս է:

Դիտարկմանն ի պատասխան՝ ենթադրում են, որ մեկ ամսում կրքերը կհանդարտվե՞ն, ՀՅԴ-ական պատգամավորը նշեց, որ չի մտածում՝ հատուկ այդ նպատակով են նիստերը տեղափոխվել: «Նորից եմ ասում, եթե ԱԺ ամբիոնն օգտագործելու անհրաժեշտություն լինի, կա դրա հնարավորությունը՝ սկսած ճեպազրույցներից ավարտած արտահերթ նիստ հրավիրելով»,- ասաց նա:

Անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի արտահայտությանը, թե՝ մարտի 28-ին պետք է Մայդան կազմակերպել, Մինասյանը նշեց, որ ՀԱԿ պատգամավորը պարզապես ասել է՝ եթե նման կեցվածք է ցուցաբերում իշխանությունը՝ անտեսելով, արհամարհելով, ապա չի բացառվում նաև նման զարգացումը:

«Ի դեպ, ասեմ՝ Մայդանը բոլորը բացասական երանգներով են ցանկանում ներկայացնել, մինչդեռ նպատակը դա չէ. նպատակն այն է, որ հասարակությունը դուրս կգա փողոց և չի հեռանա, քանի դեռ իր պահանջը չի կատարվում, ոչ թե միայն որպես բռնությունների դրսևորում է դիտվում: Մայդանը մինչև Ուկրաինայում բռնությունները համարվում էր խաղաղ ցույց, և իշխանություններին ուղված պարոն Բագրատյանի խոսքը դրա մասին էր, որ վերջնական ելքը չպիտի թողնել այնտեղ, որ հասարակությունը համբերությունը հատի»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք իրականությանը համապատասխանում է տեղեկությունը, թե կուտակայինի փոխարեն կարող են հարկային այլ ձևեր կիրառել: Մինասյանը նախ նշեց, որ դա մանիպուլյացիա է, որ փորձ է արվում ներկայացնել պարզ պատճառով՝ այս համակարգին այլընտրանք բազմաթիվ տարբերակներ կան, ու նման յուրաքանչյուր հայտարարություն կարող է շարժման մեջ պառակտում մտցնել, որովհետև կան մարդիկ, ովքեր կընդունեն այդ տարբերակները, կան նաև մարդիկ, ովքեր չեն ընդունի:

«Մեր խնդիրն է հիմա չենթարկվել այդ մանիպուլյացիաներին: Թե ինչ է մտածում կառավարությունը կամ ինչ է անելու՝ այս պահի խնդիրը չէ, այս պահի կարևորագույն խնդիրը, որ պարտադիր բաղադրիչը կասեցվի կամ անժամկետ հետաձգվի: Ո՞վ է իրավունք տվել կառավարությանը կամ Ազգային ժողովին անվերադարձ որոշումներ ընդունել մյուս կառավարությունների ու ԱԺ-ների փոխարեն, դա պետք է որոշի ժողովուրդը՝ հանրաքվեի միջոցով»,- ասաց նա:

Մինասյանը նշեց՝ կուտակային կենսաթոշակային համակարգի թերություններն այնքան շատ են, որ ամեն տեսակի քննադատություն կարող է հնչել, խնդիրը միայն այն չէ՝ քանի տարի կտրվածքով է լինելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում