«Ոստիկանը չի կարող իմը, ձերը, որևէ մեկինը լինել, ոստիկանը պետք է պաշտպանի հասարակական կարգը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Անդրադառնալով վարչապետի՝ ԱԱԾ պետին և ոստիկանապետին տրված հանձնարարությանը՝ նա նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչ են զեկուցել վարչապետին, որ նման հանձնարարական է տվել: Ինքնին նշված հանձնարարականը, ըստ նրա, խնդրահարույց է և ինքը կարծում է, որ վարչապետին սխալ են զեկուցել: