Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Պավել Ֆիլիպը հրաժարվել է վայր դնել երկրի վարչապետի պաշտոնակատարի լիազորությունները և հունիսի 10-ին գումարել է կառավարության նիստ՝ տեղեկացնում է TASS-ը:
«Այսօր նիստ անցկացրեցի բոլոր նախարարների, պետական քարտուղարների, գործակալությունների և պետական հիմնարկությունների ղեկավարների հետ՝ քննարկելու համար կառավարության աշխատանքը ներկա քաղաքական իրավիճակում: Գոյություն ունեն երկրի Սահմանադրություն և օրենքներ, որոնցով մենք ղեկավարվում ենք մեր գործունեության մեջ»,- հունիսի 10-ին գրել է քաղաքական գործիչը Facebook-ում:
Նա պետական պաշտոնյաներին կոչ է արել աշխատել բնականոն ռեժիմով, որպեսզի քաղաքացիները չտուժեն քաղաքական ճգնաժամից, որը կարելի է հաղթահարել «քաղաքական ուժերի երկխոսությամբ»: Ֆիլիպը նիստն անցկացրել է կառավարության շենքում, որը շրջապատված է ոստիկանության աշխատակցների կողմից:
Միևնույն ժամանակ խորհրդարանի կողմից վարչապետ նշանակված Մայա Սանդուն խորհրդարանի շենքում անցկացնում է նախարարների նոր կաբինետի նիստ, որը քննարկում է ուժային կառույցների ներկայացուցիչների պաշտոնաթողությունները:







































