Ամերիկուհի Վիվիան Գոմեսը համացանցում տեսանյութ է տեղադրել, որ նկարահանել է իր տան տեսախցիկներից մեկը։ Կադրում սկզբում ստվեր է երևում, այնուհետև փոքրիկ, նիհար տարօրինակ մի արարած է քայլում։ Ապշահար աղջիկը հարցնում է, թե որևէ մեկը նկատել է արդյոք այդ արարածին և նշում է, որ իր տեսախցիկներից միայն մեկն է նկարահանել նրան։
Տեսահոլովակը մոտ յոթ միլիոն դիտում է գրանցել և արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում:: Շատ օգտատերեր նշել են, որ «այլմոլորակայինը» շատ նման է Դոբի էլֆին՝ «Հարի փոթեր»-ից։












































