«Մենք վստահ էինք, որ այս տարիների ընթացքում գործող քաղաքապետը ունի այնպիսի վարկանիշ, որ կարող է առաջադրվել որպես անկուսակցական թեկնածու»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրություններին՝ պատգամավորը նշեց, որ տեղի ունեցան ժողովրդավարական ընտրություններ, ինչպես ասել է նաև վարչապետը: