Ճապոնիայի իշխանությունները պատրաստվում են գործարկել երկու միջուկային ռեակտորներ: Սենդայ քաղաքում իրականացվում են ռեակտորների անվտանգության վերջնական ստուգումները, հաղորդում է Reuters-ը: Ստուգումների հաջորդ փուլը կլինեն հասարակական լսումները:
Ֆուկուսիմայի ատոմային ռեակտորները մինչև 2011 թ. մարտի 11-ը, երբ տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժը և ցունամին, արտադրում էին Ճապոնիայի էլեկտրաէներգիայի մինչև 1/3-ը:
Աղետի վնասը կազմել է ավելի քան 100 միլիարդ դոլար:








































