Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Մի շարք կոնկրետ կադրային փոփոխություններն այլևս հասունացած անհրաժեշտություն են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը քաղաքական վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանն է։

Պարոն Հովսեփյան, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին խիստ հանձնարարություն տվեց՝ սևազգեստ եւ երկրում իրավիճակը ապակայունացնելու փորձ անող խմբերին տեղորոշել, ծաղկավոր բաբոչկաներ կապել և ճանապարհել օրինական կյանք։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։

-Հայտարարությունը, կարծում եմ, լրիվ համարժեք էր իրավիճակին։ Այլ հարց է, որ ընթացիկ աշխատանքների մասին վարչապետը հարկադրված է շարունակաբար հիշեցնել պատկան մարմիններին, ինչի կարիքը, նրանց նորմալ աշխատանքի պարագայում, պարզապես չէր լինի։ Նրանց դանդաղումն իրականում տարակուսանքի տեղիք է տալիս, քանի որ սա, ըստ էության, արդեն երրորդ կամ չորրորդ դեպքն է։ Արդ, նկատելի է պետական ինստիուտների և մասնավորապես՝ ուժայինների, աշխատանքի տեմպի զգալի թուլացում, երբ նախաձեռնողականությունը կարծես բացակայում է՝ հույսը դրած կառավարության ղեկավարի ընթացիկ հորդորների վրա։ Եթե բոլոր ոլորտներով պիտի վարչապետն անձամբ զբաղվի ու շարունակաբար ընթացիկ հանձնարարականներ իջեցնի, այդ դեպքում ո՞րն է նշյալ կառույցների ղեկավարների ֆունկցիոնալ իմաստը։ Ըստ այդմ՝ այս ոլորտում մի շարք կոնկրետ կադրային փոփոխություններն այլևս հասունացած անհրաժեշտություն են։

-Արդյո՞ք ուժայիններն այս ամիսների ընթացքում թերացե՞լ են իրենց աշխատանքում, որ նման հանձնարարություն են տալիս նրանց։ Ըստ Ձեզ, կա այդպիսի վտանգ, որ որոշ խմբեր փորձեն ապակայունացնել իրավիճակը երկրում։

-Ապակայունացման վտանգ թերևս միշտ էլ կա, քանի որ նախկինները չեն կարողանում հաշտվել իշխանության կորստի հետ։ Ուստի նման վտանգը կարող է գալ ոչ թե հանրային, այլ մասնավոր՝ «մի խումբ ռոմանտիկների» գործողություններով։ Այնպես, ինչպես այդ մարդիկ սովոր են դեռ 1990-ական թթ. ի վեր, երբ անգամ պատերազմ վարող իշխանության դեմ էին ակտիվորեն պայքարում, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, թե՛ ծովում, թե՛ ցամաքում։ Այժմ ուժայինների խնդիրն է ոչ մի պարագայում թույլ չտալ նույնօրինակ սցենարի կրկնությունը՝ այդ մարդկանց հասկացնելով, որ բռնության ճանապարհը բումերանգի էֆեկտով հենց իրենց է հարվածելու։ Օրինակ՝ առայժմ չի երևում, թե ի՞նչ է արվում ատելության, հարցերը բռնությամբ լուծելու, թերմիդորի ու տեռորի մասին տարվող լայնամասշտաբ քարոզի հեղինակների նկատմամբ։ Կարծես՝ ոչինչ, մինչդեռ 1999 թ. նույնաբովանդակ քարոզի հանդեպ ուղղորդված անտարբերությունը աղետալի հետևանքներ ունեցավ։ Եթե մեր պատմությունից ու սխալներից էլ դասեր չենք քաղում, ուրիշ ինչի՞ց պիտի սովորենք։

-Գաղտնիք չէ, որ պետական ապարատում կան անձինք, որոնք սերտ առնչություններ ունեն նախկին իշխանությունների հետ։ Արդյո՞ք սաբոտաժի վտանգ չկա նրանց կողմից։

-Դժբախտաբար, պետական կառավարման համակարգը չի կարողանում ադապտանալ նոր հանգամանքներին ու այն նույնպես վիրահատական միջամտության կարիք ունի։ Սակայն այստեղ չափազանց զգույշ պետք է լինել։ Թերևս փոփոխությունների լավագույն բաղադրատոմսը կլինի համակարգված ու փաթեթային կադրային քաղաքականոթյունը, որը, մի կողմից զերծ կպահի պետակառավարման համակարգը ցնցումներից, մյուս կողմից՝ կլուծի դրա աստիճանական, բայց ուղղորդված վերափոխման հարցը։ Այս մեկ տարվա ընթացքում նկատելի է, որ վարչապետը փորձում է անցումն առավելագույնս անցնցում իրականացնել, բայց դա կհաջողի համակարգված քաղաքականության պարագայում, հակառակ դեպքում այսօրվա լճացումը կարող է անգամ կլանել դա վերացնել փորձողներին։ Դանդաղ շտապելու արվեստը, հետևաբար, ողջունելի է, բայց՝ ի տեղի ու ի ժամանակի։

Նախկինների ակտիվացումը քարոզչական ճակատում, ինչպես նաեւ բռնությունների կոչերի սաստկացումը տեղի է ունենում մի պայմաններում, երբ Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ շոշափելի զարգացումներ են ընթանում։ Տեսնո՞ւմ եք որեւէ կապ այս գործընթացների միջև։

-Միանշանակ։ Մարտի 1-ը նախկինների աքիլլեսյան գարշապարներից է և ցանկացած առաջընթաց գործի բացահայտման ուղղությամբ հանդիպելու է կատաղի ու բազմակողմանի դիմադրության։ Այս տեսանկյունից պատահական չէ, որ Քոչարյանի շրջապատն ամեն ինչ անում է, որպեսզի գործի քննությունը կասեցվի և ճշմարտությունը հասու չլինի հանրային լայն շրջանակներին։ Բայց միաժամանակ պիտի նշեմ, որ նախկինների դիմադրությունն օրինաչափ է. ի վերջո, նրանք այժմ արդեն պայքարում են իրենց ունեցվածքի ու ազատության համար և զարմանալի կլիներ, եթե հեշտությամբ հանձնվեին։ Այլ հարց է, որ հանրության բացարձակ մեծամասնության աջակցությունն ու միջազգային, մասնավորապես՝ արևմտյան գործընկերների վստահությունը վայելող իշխանությունը պիտի ավելի համարձակ գործի։

-Կարծում եք՝ մենք կունենա՞նք մարտի 1-ի գործի համակողմանի բացահայտում։ Կա՞ հանրային պահանջ այդ գործի բացահայտման։

-Հանրային պահանջն առկա է դեռևս 2008թ. մարտի 2-ից, հետևաբար այս առումով գործի բացահայտման լեգիտիմությունը բարձր աստիճանի վրա է։ Կարելի է նույնիսկ պնդել, որ գործի ամբողջական բացահայտումը քաղաքականապես արդեն տեղի է ունեցել, որին պակասում  է միայն իրավական հիմնավորումը։ Դատելով իշխանության կամքից՝ դա էլ սոսկ ժամանակի հարց է, եթե հետևողականությունն ու հաշվենկատ գործողությունները շարունակվեն՝ ի հեճուկս բոլորատեսակ և աննախադեպ ճնշումների։

Դատաիրավական համակարգը որքանո՞վ է պատրաստ՝ կատարելու հանրային պահանջը, թե՞ լինելու է ժողովրդի վստահությունը վայելող իշխանության հակառակորդը։

-Դատական համակարգն ամենևին էլ պատրաստ չէ կատարելու հանրային պահանջը, ուստի, ինչպես վերջին շրջանի իրադարձությունները ցույց տվեցին, այն խորը վիրահատական միջամտության կարիք ունի։ Իշխանությունը որևէ պարագայում չպետք է հապաղի ու ակնկալի, որ մի քանիսի հրաժարականներով հարցը լուծվելու է։ Այստեղ, եթե գերակշռի հատվածականությունը, ապա միանգամայն հավանական է, որ ականատես ենք լինելու հանրության մասնակցությամբ նոր ակցիաների, մինչդեռ օրենսդիր ու գործադիր իշխանությունների ռեսուրսներն ու միջազգային գործընկերների աջակցությունը լիուլի բավարար են հարցերը ինստիտուցիոնալ ճանապարհով կարգավորելու համար։ Նույնը վերաբերում է նաև դատական իշխանությանը, որը պետք է հիմնավորապես վերափոխվի՝ առաջին հերթին հանձին ԲԴԽ-ի ու ՍԴ-ի կազմերի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում