ԱՄՆ ռազմաարդյունաբերական համալիրի խոշորագույն Raytheon և United Technologies ընկերությունները ձուլման մասին են հայտարարել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Գործակալության տվյալներով՝ ընկերությունները միավորման մասին համաձայնագիր են կնքել։
Նշվում է, որ միացված ընկերության արժեքը կգերազանցի 120 մլրդ դոլարը։
Իսկ նոր ընկերության տարեկան ընդհանուր շրջանառությունը կարող է կազմել 74 մլրդ դոլար։