Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անդրա Պիրլոն վստահ է, որ ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելիս խնդիրներ չեն առաջանա: 34-ամյա կիսպաաշտպանի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2014թ.:
«Ես մինչև հիմա չեմ ստորագրել նոր պայմանագիր: Կան փոքրիկ մանրուքներ, որոնց շուրջ պետք է խոսենք, բայց չկա հավանականություն, որ հեռանալու եմ:
Մենք այդ հարցերը լուծելու ժամանակ չենք ունեցել: Ժամանակ լինելուն պես համաձայնության կգանք: Երկրպագուները կարող են վստահ լինել այդ հարցում:
Իմ հարաբերությունները Կոնտեի հե՞տ. նա լավագույն մարզչներից մեկն է, ում հետ ես երբևէ աշխատել եմ»,- հյատարարել է Պիրլոն:








































