Facebook-ի արտաքին բաժնետերերի մեծ մասը՝ 68%-ը, քվեարկել է հօգուտ ընկերության անկախ տնօրենի նշանակման՝ Մարկ Ցուկերբերգի փոխարեն: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Արտաքին բաժնետերերի կողմից Ցուկերբերգի քննադատության հիմնական պատճառը, նրանց կարծիքով, ընկերության անբավարար հզորությամբ քաղաքականությունն է օգտատերերի անձնական տվյալների պաշտպանության հարցում:
Սակայն, ինչպես նշում է պարբերականը, ամենայն հավանականությամբ այդ քվեարկությունը չի հանգեցնի ղեկավարության անհապաղ փոփոխության: Պատճառը բաժնետոմսերի երկմակարդակ համակարգն է, որի համաձայն՝ յուրաքանչյուր բաժնետոմս, որ ունեն Ցուկերբերգը և ընկերության ղեկավարությունը, որոշումների ընդունման ժամանակ համապատասխանում է 10 ձայնի: Մինչդեռ արտաքին բաժնետերերի բաժնետոմսերը ունեն մեկ ձայն:
«Դա թույլ է տալիս ընկերությանը ստանալ ներդրումներ, բայց չունենալ վերահսկողություն ընկերության նկատմամբ: Իր բաժնետոմսերի փաթեթի հաշվին Ցուկերբերգը ընկերությունում ունի 58% ձայն: Ցուկերբերգին կարող է ազատել միայն ինքը՝ Ցուկերբերգը»,- նշում է պարբերականը:
Ցուկերբերգին պաշտոնանկ անելու առաջարկը առաջ է քաշվել 2018թ. հոկտեմբերին, սակայն այդ ժամանակից ի վեր իրավիճակը չի փոխվել:







































