Friday, 05 06 2026
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է

Է, տենց լինի, Սովետաշեն ավտոբուս չպիտի գնա, որովհետև ձեռ չի տալիս. Վարդան Այվազյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը այսօր Ազգային ժողովում Ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը նշեց, թե տպավորություն է ստեղծվել, որ ինչի մասին ուզում է՝ խոսեն, միևնույն է՝ քաղաքական շահարկումներ լինելու են, ապա անդրադարձավ գործընկերների հարցադրումներին:

«Մենք ի՞նչ ենք ուզում էս օրենքով: Ասում ենք՝ մարդիկ լիցենզիա են վերցնում, չարչարվում են, դրանից հետո նոր գնում են, մրցույթի են մասնակցում, էդ մրցույթում դառնում են հաղթող: Հիմա ասում ենք՝ էդ լիցենզիան հանում ենք, գնացեք, մրցույթի մասնակցեք, ով հաղթեց, նա էլ տուրքը կվճարի, կշարունակի աշխատել: Պարզապես եթե խոսում ես մի բանից, պետք է դրա մասին ամբողջական գաղափար ունենաս. ցանկացած աշխատանք կատարվում է մրցույթով, որոնք մրցույթով չեն կատարվում, դժվար են: Այս պարագայում ՏԻՄ-ն ստեղծում է համապատասխան մարմին, իրականացնում է իր միջոցով: Եկեք, մտածենք՝ Տարոն Մարգարյանն ինչի է սա անում, հիմա էդ մարդը կրա՞կն է ընկել. 2012-ին եղել է 27 երթուղի, որտեղ 18 մրցույթ է հայտարարվել, որևէ մեկը չի մասնակցել, 2013 թվականին 17 երթուղիներում 7-8 մրցույթ է եղել, որևէ մեկը չի մասնակցել. չեն ուզում էդ գնով, բոլորն ուզում են գնան հրապարակ ու մեջտեղ, ստեղից մեծ-մեծ խոսելու փոխարեն՝ որևէ մեկդ գնացեք, էդ երթուղիներից որևէ մեկը վերցրեք, շահագործեք»,- ասաց նա:

Անդրադառնալով սակագնի հարցին՝ Այվազյանը նշեց, որ սակագնի բարձրանալու խնդիր չկա. մրցույթի դեպքում ի՞նչ բարձրանալ, ի՞նչ իջնել: Պատգամավորի խոսքով՝ որևէ մրցույթի էական պայմանը հետևյալն է՝ երբ գալիս, ասում են՝ սակագինը բարձրացրու, դա կատարում է մրցույթի հաղթողը, իսկ հանձնաժողովը կամ քաղաքապետարանն ինքնանպատակ չեն կարող նման բան կատարել, ասել՝ գիտեք ինչ կա, ես գինը բարձրացնում եմ. մրցույթի հաղթողը գալիս, ասում է՝ ես չեմ կարող այս գնով այս ծառայությունները կատարել:

«Ի՞նչ ենք առաջարկում մենք. ասում ենք՝ չե՞ս կարող, սիրելիս, գի՞ն ես ուզում բարձրացնել, մենք մրցույթ ենք հայտարարում, եթե կլինի որևէ մեկը… այնպես չի, որ մրցույթը հարյուր դրամով շահել է, վաղը չէ մյուս օրը երեք հարյուր դրամով է ծառայությունն իրականացնելու: Ոչ, մինչև մրցույթի հաղթողը չգա, ասի, թե՝ ես չեմ ուզում բարձրացնել սակագինը, ես այդ հարցը չեմ քննարկում: Էդ մարդը պետք է մտածի, որ էդ գիծը շահելու պարագայում (նույնը տեղի է ունենում մյուս գծատերերի պարագայում, նստածներից մարդիկ կան, որ շատ ավելի լավ գիտեն), մի դեպքում ինքը շահույթ է ստանում, մի դեպքում կարող է մինուսով գնա»,- ասաց նա՝ հավելելով, որ այն օրը, երբ մրցույթի հաղթողը գնում, ասում է, որ ուզում է գինը բարձրացնել, իրենք ասում են՝ եկեք, ամրագրենք՝ նոր մրցույթ պիտի լինի, ոչ թե այդ անձն այդ մրցույթով միանգամից ավտոմատ կերպով սակագին է բարձրացնելու:

«Հիմա եկեք՝ որոշենք՝ ոնց ա լինելու: Ասում ենք՝ պարոն քաղաքապետ, մի արա էդ ծառայությունը: Է, տենց լինի, Սովետաշեն պիտի ավտոբուս չգնա, որովհետև ձեռ չի տալիս…

Տեղական ինքնակառավարման խնդիրն իր համայնքի ազգաբնակչությանը ծառայություն մատուցելն է: Հիմա էս մարդկանց տվել ենք էդ իրավասությունները, շատ կներեք, համայնքի ավագանին մենակ քաղաքական մեծամասնությունը չի, համայնքի ավագանին, ես էլի եմ ասում, ընդեղ նստած են բոլոր ներկայացուցիչները, որոնք ստացել են համապատասխան ձայներ:

Շատ եք ուզում՝ 119 երթուղի մրցույթ դնելու ժամանակ համարձակություն ունեցեք, ասեք՝ էս մի երթուղու մրցույթին դու, էս մեկն էլ էս մրցույթին մասնակցի»,- ասաց նա:

Այվազյանը նշեց, որ շատ լավ հասկանում է՝ գտնվում են ՀՀ ԱԺ ամբիոնում, և ցանկացած ելույթի տակ պետք է քաղաքական ենթատեքստ լինի, նա, սակայն, հավատացրեց՝ այսօր իրենք իրենց խնդիրներն են բարձրացնում, այդ աշխատանքները պետք է կատարվեն: Պատգամավորը նշեց, որ ընդունում է՝ կան սխալ ձևակերպումներ, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ դրանք կհստակեցնեն, սակայն գաղափարը մնում է մեկը, և այդ գաղափարից մի քայլ այս կամ այն կողմ իրենց համար ընդունելի չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում