Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի պատվին կազմակերպված Trooping the Colour շքերթին հայտնվել է դեղին կոստյումով և գլխարկով՝ կրկնօրինակելով իսպանացի թագուհի Լետիսիայի կերպարը: Լուսանկարը Ինսթագրամում հրապարակել է katemiddletonjewels օգտատերը:
Նշվում է, որ թագուհի Լետիսիան նույնպես դեղին կոստյումով և գլխարկով էր Մեծ Բրիտանիա այցելության ժամանակ:
«Հենց ես տեսա Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին այսօրվա Trooping the Colour շքերթում, հիշեցի Իսպանիայի թագուհի Լետիսիային Մեծ Բրիտանիա նրա այցելության ժամանակ: Իսկ ի՞նչ կարծիքի եք դուք»,- ասվում է լուսանկարի մեկնաբանության մեջ:













































