Friday, 26 04 2024
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր

Բռնության տարերային ու անվերահսկելի մի նոր ալիք, կամ էլ վերադարձ դեպի «ապահով» Հայաստան

Բռնության քարոզի և սևազգեստ խմբերի ձևավորման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը շատ ավելի խոր հիմքեր ունի, քան կարելի է ենթադրել: Խնդիրն առաջին հերթին քաղաքական է, քանի որ բռնության քարոզչական ու գործնական դրսևորումների վերջնական նպատակն էլ հենց քաղաքական է:

Չի կարելի կարծել, թե բռնության միջոցով հին ռեժիմի ներկայացուցիչները փորձում են վերադառնալ իշխանության: Սա իսկապես անիրական սցենար է, և ճշմարտությունն այս բոլորից լավ հասկանում են հենց ռևանշիստները: Այսինքն՝ բռնության քարոզն ու դրա գործնական մարմնավորումը ավելի շուտ գաղափարական բովանդակություն ունի, իսկ վերջնական նպատակը հետևյալն է. գաղափարական ու կոնցեպտուալ տեսանկյունից աստիճանաբար կազմաքանդել այն իրականությունը, որը ստեղծվել է հեղափոխության արդյունքում:

Գործընթացի էության մասին պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է հաշվի առնել դրա դուալիստական բնույթը: Այլ խոսքով ասած՝ կառավարող ուժի հակառակորդներն ու ռևանշիստները փորձում են արհեստականորեն ստեղծել երկու հակոտնյա իրականություններ՝ ուրվագծելով պետության ընթացքի երկու տարբեր որակական կողմերը: Մի կողմում Սերժ Սարգսյանի ապահով իրականությունն է՝ կարգը, կանոնը, հավասարակշռությունն ու սոցիալական հարաբերությունների համակարգային ներդաշնակությունը, իսկ մյուս կողմում՝ Նիկոլ Փաշինյանի քաոսն է, հակահամակարգը, անկայունությունը, անվերահսկելի ու տարերային ընթացքը:

Ինչպես տեսնում ենք՝ վերստին նպաստավոր պայմաններ են ստեղծվում «ապահով» Հայաստանի միֆի վերագործարկման համար: Անցյալում դա ընդամենը թշվառ կարգախոս էր և ոչ այնքան վտանգավոր: Վտանգավոր չէր առաջին հերթին այլընտրանքի բացակայության պատճառով, քանի որ համեմատության միակ առարկան «քոչարյանական» ժամանակաշրջանն էր, որը որակապես չէր տարբերվում «սարգսյանական» իրականությունից: Մարդիկ, որպես կանոն, լուրջ չեն վերաբերվում այն կոնցեպտներին, որոնք դրսևորվում են միագիծ ու միագույն իրականության մեջ:

Ներկայումս իրավիճակը որակական այլ հարթությունում է գտնվում: Հայտնվել է «ապահով» Հայաստանի այլընտրանքը, որն է՝ Նիկոլ Փաշինյանի բռնության ու ատելության մեջ թաղված, անկայուն ու անապահով Հայաստանը: Նկատենք, որ կառավարող ուժի հակառակորդներն ու ռևանշիստները հանդես են գալիս հենց այս դիրքերից, և գաղափարական հարվածի առաջնային թիրախն էլ այս երկդիմի իրականությունների շեշտադրումն է:

Փաստորեն նպատակը հետևյալն է. միագիծ ու միագույն իրականությունում քաղաքացիների համար «ապահով» Հայաստանն ընդամենը դատարկ կարգախոս էր, իսկ հիմա այն կարող է կենսունակ ու իրական թվալ, քանի որ հեղափոխության արդյունքում ստեղծված իրականությունը խախուտ է ու անապահով:

Հենց այս քաղաքական նպատակը կյանքի կոչելու համար ռևանշիստները փորձում են բռնությունների և անարխիստական դրսևորումների միջոցով ապակայունացնել իրավիճակը Հայաստանում: Խաղադրույքը դրված է անցյալի նկատմամբ հանրության ոչ միանշանակ վերաբերմունքով:

Ճգնաժամային իրավիճակներում հանրույթները հակված են հայացքներն ուղղել դեպի անցյալը՝ փորձելով այնտեղ ինչ-որ կենսունակ արժեքներ գտնել: Ժամանակակից իրականությունն ու մարդը կայուն չեն, ընդհակառակը՝ մարդկությունը թաղված է խոր ու շղթայական ճգնաժամի մեջ, որը չափազանց մեծ ճահիճ է հիշեցնում։ Կարելի է ենթադրել, որ ժամանակակից մարդը, հայացքն ուղղելով դեպի անցյալի արժեքները, դրանց մեջ փորձում է կայունություն ու աշխարհին հասկանալի, կանոնակարգված պատկերներ գտնել։ Այլ խոսքով ասած՝ մարդը անցյալի կայունության պատրանքը փորձում է վերագործարկել իր առօրյա կենսագործունեության մեջ։ Հենց այս որոնումների հորձանուտի մեջ էլ ժամանակակից մարդը իր կամքից անկախ ներխուժում է միֆերի աշխարհ։

Մարդկային հենց այս աշխարհայացքային թուլությունն ու գաղափարական անկարողությունը հաշվի առնելով՝ նրանք փորձում են հիմնավորել հետևյալ թեզը. Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում ամեն ինչ իդեալական չէր, կային խնդիրներ, բայց փոխարենը Հայաստանը ապահով էր ու անվտանգ, գործում էր կարգը, որն էլ երաշխավորում էր մարդու բնական կենսագործունեությունը: Իսկ Փաշինյանի օրոք ոչինչ չի փոխվել, առկա են նույն խնդիրները, և դրանց էլ ավելացել են կարգի բացակայությունն ու անարխիան՝ տարերային բռնության մարմնավորմամբ:

Փաստորեն, այս պարզունակ միֆի միջոցով մարդկանց փորձում են արհեստականորեն կապել անցյալի հետ՝ դարձնելով նրանց գերին տարտամ անցյալականության: Գործում է հեռացում-վերադարձ մշակութային շղթան, այսինքն՝ Հայաստանի քաղաքացին իր իսկ կամքով պետք է վերադառնա այն տեղը, որտեղից հեռացել էր, քանի որ կորցրել է ներկայի իմաստը:

Ամփոփելով միտքը՝ ևս մենք անգամ նշենք, որ շարադրանքում մատնանշված նպատակի կյանքի կոչման համար ռևանշիստական ուժերը փորձելու են սանձազերծել բռնության տարերային ու անվերահսկելի մի նոր ալիք: Խնդիրը մեկն է՝ արժեզրկել ու փոշիացնել հետհեղափոխական իրականությունը: Եթե վարչապետն ու Փաշինյանը որևէ լուրջ հակազդող քայլերի չդիմեն, ապա նրանք դառնալու են «ապահով» Հայաստանի միֆի առաջին զոհերը: Մարդիկ իրենց կուռքերին ողջ-ողջ «ուտելու» սովորություն ունեն, եթե, իհարկե, վերջիններս չեն կարողանում հիմնավորել իրենց գոյության ճշմարտացիությունը:

Եթե «ապահով» Հայաստանի միֆը շարունակի իր հաղթարշավը, ապա այն աստիճանաբար փոխարինվելու է «ուժեղ ձեռքի» միֆով: Օրինաչափ պրակտիկա է, ապահով իրականության բացակայության պայմաններում կոնֆորմիստ հանրույթները միշտ էլ «ուժեղ ձեռքի» կարիք են զգում, եթե նույնիսկ դա Քոչարյանի արյունոտ աջն է: Բռնությունը ինչ-որ իմաստով դոկտրին է, բայց գործողության մեջ, այստեղ տիրապետողը ազատ կամքն է, այլ ոչ թե համակարգային մտածողությունը։ Իսկ բռնության ընթացքում միֆը դառնում է այն, ինչ որ իրականում կա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում