Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ ինքնահռչակ Հյուիսիսային Կիպրոսի Այդընքյոյ գյուղի 29-ամյա իմամ Վելի Օզսորունը մզկիթի պատերին արված սիրո խոստովանությունների միջոցով փորձել է շահել իրեն մերժած ռուս Սնեժանայի սիրտը՝ համոզելով ամուսնանալ իր հետ։
Պատերի գրությունների միջոցով իմամն իր հարսանիքին է հրավիրել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, վարչապետ Էրդողանին և Նախշբանդիական թարիքաթի առաջնորդ, շեյխ Նազըմին։ Ամենավերևում իմամը գրել է. «Ես իմ սիրելի կնոջն եմ ցանկանում», իսկ մզկիթի աջ և ձախ կողմերում գրել է նրա անունը՝ Սնեժանա։
Այս ամենը հարուցել է տեղացիների դժգոհությունը։ Հյուսիսային Կիպրոսի կրոնական գործերի նախագահ Թալիփ Աթալայը հայտարարել է, որ իմամը հոգեկան խնդիրներ ունի և թոշակի է ուղարկվելու։ Գյուղացիներն էլ արդեն մզկիթի պատերից մաքրել են սիրահարված իմամի գրությունները։











































