Ուկրաինայի խորհրդարանը դիմել է ՄԱԿ-ին՝ կոչ անելով քննարկել Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում ձևավորված իրավիճակը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս ուղերձին աջակցել է 250 պատգամավոր:
Փաստաթղթում նշվում է, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ Ուկրաինան իրավունք ունի անհրաժեշտության դեպքում դիմել ցանկացած պետության կամ հավաքական անվտանգության տարածաշրջանային համակարգի, որպեսզի վերջիններս օգնեն վերականգնել երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը:
«Մեր դիմումը հիմք կծառայի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստ անցկացնելու համար»,- ասել է Ուկրաինայի նախկին արտգործնախարար, «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավարի տեղակալ Բորիս Տարասյուկը:







































