Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացի իրավապահներն այսօր առավոտյան ձերբակալել են նախագահի անձնական լուսանկարիչ Իրակլի Գեդենիձեին։ Վերջինիս հետ ձերբակալվել են նաև նրա կինը՝ Նաթիա Գեդենիձեն, և մի շարք այլ լուսանկարիչներ։
Ոստիկանները գիշերվա ժամը 3-ին խուզարկություն են անցկացրել նրանց տներում և առգրավել ընտանիքի բոլոր անդամների բջջային հեռախոսներն ու համակարգիչները։
Առայժմ այս ձերբակալությունների պատճառների հետ կապված պաշտոնական հայտարարությունչի արվել։