Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն վերլուծել է Մյունխենի «Բավարիա»-ի խաղը: Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի կարծիքով` Պեպ Գվարդիոլայի թիմի պաշտպանությունն անխոցելի չէ:
«Խաղադաշտում «Բավարիա»-ն շատ է աշխատում և ջանասիրաբար: Սակայն պաշտպանության գծում շատ ազատ գոտիներ են ունենում»,- ասել է Պեպեն:
Չեմպիոնների Լիգայում «արքայական ակումբ»-ի շանսերի վերաբերյալ Պեպեն ասել է, որ «Ռեալ»-ը և «Բավարիա»-ն մրցաշարի ֆավորիտներն են:









































