Արդեն մեկ ամիս է՝ Կարակասի փողոցներում հակակառավարական փողոցային բողոքի ալիքը չի հանդարտվում: Բողոքի ակցիաներն ուղեկցվում են բռնությամբ, որի զոհ է դարձել 22 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Չորեքշաբթի Վենեսուելայի մայրաքաղաքով երթով անցել են գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի ինչպես կողմնակիցները, այնպես էլ հակառակորդները:
Նախագահն ավելի վաղ իր կողմնակիցներին կոչ էր արել հանուն խաղաղության ցույցի դուրս գալ՝ հայտնելով, որ կառավարությունը չեզոքացրել է աջ ուժերի դավադրությունը:
Ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոն BBC-ի հետ զրույցում ընդգծել է, որ երկրի բնակիչների մեծ մասը կցանկանային փոխել իշխանությունը, սակայն բացառապես խաղաղ և սահմանադրական ճանապարհով:
Լուսանկարները՝ Associated Press-ի:








































