Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

ՀՀՇ նախաձեռնությանը դրական են վերաբերվում

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը երեկ հայտարարեց, որ Հայոց Համազգային Շարժում կուսակցությունն առաջիկայում հանդես է գալու Հայաստանի ապագայով մտահոգ անհատների, հանրային միավորների և քաղաքական ուժերի համախմբմանն ուղղված «Եվրոպական Ալյանս» նախաձեռնությամբ:

Կուսակցությունը համարում է, որ Հայաստանի ապագան այսօր վտանգված է, և հիմա առավել քան երբևէ հրամայական է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական և հետևողական խորացումը, ինչի շնորհիվ Հայաստանը կվերանվաճի տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության ասպարեզում որպես ինքնուրույն սուբյեկտ հանդես գալու վտանգված իրավունքը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դրական է վերաբերվում նմանատիպ նախաձեռնությանը․ «Քաղաքական ուժն այսօր հանդես է գալիս մի նախաձնեռությամբ, որը միանշանակ քննարկման ենթակա է և շատ տրամաբանական առաջարկ է, հետևաբար ես դրական եմ վերաբերվում: Թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները՝ այս պահին մի փոքր դժվարանում եմ ասել, որովհետև ցանկացած պարագայում երկրի առջև առաջին հերթին կանգնած է արմատական իշխանափոխության խնդիրը և այդ շրջանակում միայն այդ օրակարգը առաջ տանելը որքանով կոնսոլիդացնող դեր կտանի՝ իհարկե այս պահին դժվարանում եմ ասել»։

Միժամանակ, Մարտիրոսյանն ընդգծեց, որ այն, թե Եվրոպական օրակարգը՝ որպես ապագա «Ժառանգության» ծրագրային դրույթների մեջ է, ևս մեկ անգամ հաստատվեց:

Մեր այն դիտարկմանը, թե փաստորեն կարծում է, որ հասարակությունը միայն այդ խնդրի համար չի կոնսոլիդացվի, մեր զրուցակիցն ասաց․ «Ես չեմ կարող ասել, քաղաքացիների հետ շփումը բերում է այն պատկերացմանը, որ Հայաստանում քաղաքացիներն ուզում են արմատական փոփոխություններ՝ սկսած իշխանափոխությունից վերջացրած կառավարման համակարգի բարեփոխումներով: Այդ շրջանակներում կան խմբեր, որոնք հարցեր են բարձրացնում եվրոպական քաղաքականության ուղության վերաբերյալ, կան որ Մաքսային միության կողմնակից են: Բայց որ որևէ մեկը Հայաստանում Մաքսային միության հետ կապված քարոզարշավ չի իրականացրել, իսկ Ասոցացման պայմանագրի հետ կապված կոնսենսուս է եղել, ուստի այդ հարաբերակցությունը այս պահին որևէ մեկը ճշգրիտ ասել չի կարող:

Բայց մի բան կարծում եմ կարող եմ ճշգրիտ ասել, ըստ էության ամբողջ հասարակությունը այսօր փոփոխություն է պահանաջում»,- իր խոսքը եզրափակեց Մարտիրոսյանը:

Իր հերթին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով «Եվրոպական ալյանս» ստեղծելու նախաձեռնությանը՝ ասաց, որ դժվարանում է գնահատել՝ կոնկրետ այդ նախաձեռնությունը Մաքսային միությանն անդամագրվելու գործընթացին հակակշիռ գործունեություն կարո՞ղ է ծավալել, թե ոչ, այդուհանդերձ հավելեց, որ միայն ողջունում է նման նախաձեռնությունը․ «Աստիճանաբար քաղաքական ուժերի հարթակում որոշակի համախմբման քայլեր են կատարվում՝ եվրոպական կառույցների հետ ավելի սերտ համագործակցելու, հետագայում ինտեգրվելու ուղղությամբ:

Ուղղակի առաջնային խնդիրը Մաքսային միության անդամագրվելու հարցն է, որը, ինչպես տեսնում ենք, անշեղորեն և մեծ թափով իրականացվում է: Ինչքանով նման նախաձեռնությունները կլինեն արդյունավետ՝ պայմանավորված է հենց Մաքսային միությանն անդամագրվելու ուղղությունը կասեցնելու գործընթացից, եթե կկարողանան կասեցնել՝ նշանակում է նաև կհաջողեն այն նպատակներում, որի համար դրանք ստեղծվել են, բայց առայժմ ցավով պետք է արձանագրեմ, որ Մաքսային միությանն անդամագրվելու գործընթացը կասեցված չէ, ավելին՝ իշխանությունները այդ ուղղությամբ վերցրած հանձնառությունները, Պուտինի հրահանգները շատ ինտենսիվ ձևով կատարում են»:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում