Friday, 26 06 2026
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Դաղստանում ձերբակալել են ահաբեկչական ինտերնետ-համայնքի անչափահաս ղեկավարին

Աժիոտաժ Մինսկի խմբում

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր մեկնելու է Ֆրանսիա, որտեղ կհանդիպի Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ: Թե ինչ օրակարգով է տեղի ունենալու հանդիպումը, ինչ հարցեր են քննարկվելու` չի մանրամասնվում: Ամենայն հավանականությամբ Ֆաբիուսի հետ հանդիպմանը կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը` նկատի ունենալով այն, որ այս օրերին կարգավորման գործընթացի շուրջ տեղի են ունենում ինտենսիվ հանդիպումներ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց շարքում է նաև Ֆրանսիայի ներկայացուցիչը, մի քանի օր առաջ Փարիզում հանդիպում ունեցան Նալբանդյանի հետ, հետո Փարիզում եղավ նրանց հանդիպումը Մամեդյարովի հետ, իսկ նախօրեին էլ հանդիպում տեղի ունեցավ Նալբանդյանի հետ՝ արդեն Մոսկվայում: Ընդ որում` Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքը «Թվիթերում» նաև հայտնել էր, որ լինելու է նաև հանդիպում ռուսական կողմի հետ: Այսպիսով, ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ինտենսիվ բանակցությունների մի ժամանակաշրջան է, որը հատկապես հետաքրքրական է դառնում Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին, որում լարվում են Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները:

Ահա այս տեսանկյունից շատերն են հարցադրում անում, թե այդ լարումը ինչպես կանդրադառնա Մինսկի խմբում Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների վրա, նրանց աշխատանքի վրա: Առայժմ կարծեք թե որևէ արտառոց գործընթացներ չկան` բացառությամբ, իհարկե, առկա ինտենսիվությունից, ինչպես նաև ամերիկացի համանախագահի հայտարարությունից՝ կրկին «Թվիթերում», թե հույս ունեն այս ամիս կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպում: Սա է հետաքրքրական, թե ինչու է առաջացել նման անհրաժեշտություն, քանի որ կարծեք թե նման հանդիպման մասին մինչ այս չէր ազդարարվել, ավելին` նախագահական մակարդակով հանդիպումների կազմակերպումը Մինսկի խումբը, որպես կանոն, սկսում էր դեռ ամիսներ առաջ այդ մասին հայտարարելով:

Այսպիսով, որոշակի աժիոտաժ կարգավորման գործընթացում ակնհայտ է: Մնում է միայն հասկանալ, թե ինչով է պայմանավորված այս աժիոտաժը՝ դրա հիմքում Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության տարածո՞ւմն է նաև Մինսկի խմբի աշխատանքների և ղարաբաղյան հակամարտության վրա, թե՞ հակառակը՝ կողմերը փորձում են այս ուղղությամբ պայմանավորվել չտարածել այդ լարվածությունը և չթեժացնել ղարաբաղյան խնդիրը, քանի որ այս դեպքում պատերազմից խուսափելն այլևս շատ ավելի բարդ կլինի, առավել բարդ, քան նույնիսկ բուն Ուկրաինայում, Ղրիմում:

Աժիոտաժի այս կամ այն հիմքերի մասին ենթադրությունների համար, սակայն, հրապարակային տեղեկությունները բավարար չեն, և դժվար է գալ որևէ եզրակացության, համենայնդեպս` առայժմ: Բայց, ըստ ամենայնի, երկար սպասելու հարկ չի լինի, և առաջիկայում անպայմանորեն ի հայտ կգան իրողություններ, որոնք թույլ կտան հասկանալ աժիոտաժի պատճառները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում