Sunday, 05 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել

Կա՛մ հաղթանակ, կա՛մ հրաժարական. Հունիսի 8-ին ընդառաջ

Հունիսի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 3-րդ տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Լիխտենշտեյնի հետ: Երկրորդ տուրից հետո թե՛ Հայաստանի և թե՛ Լիխտենշտեյնի հավաքականը միավոր չեն վաստակել: Մեր առաջիկա մրցակիցը առաջին տուրում սեփական հարկի տակ 0:2 հաշվով զիջել էր Հունաստանին, այնուհետև հյուրընկալվելիս 6:0 հաշվով ջախջախիչ պարտություն կրել Իտալիայից:

Բուքմեյքերները գրեթե չեն կասկածում, որ մեր հավաքականը կհաղթի գաճաճ երկրի ընտրանուն: Մասնավորապես, Հայաստանի հաղթանակի համար սահմանված է ընդամենը 1.18 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 8, իսկ հյուրերի հաղթանակը՝ 18 գործակից:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը տեղի ունեցած Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլում ևս Հայաստանն ու Լիխտենշտեյնը ընդգրկված էին միևնույն ենթախմբում: Նոյեմբերին մրցակցի հարկի տակ տեղի ունեցած մրցավեճն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2: Ընդ որում, Գյուլբուդաղյանցի թիմը պարտվում էր 2:1 հաշվով, և միայն փոխարինման դուրս եկած Ալեքսանդր Կարապետյանը փրկեց պարտությունից: Անցյալ տարվա սեպտեմբերին էլ մերոնք՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, Ազգերի լիգայի մեկնարկային խաղում մեծ դժվարությամբ հաղթեցին: Չմոռանանք, որ Հայաստանի ընտրանին 2-րդ գոլը խփեց և 2:1 հաշվով հաղթեց այն բանից հետո, երբ մրցակիցը մնացել էր 10 ֆուտբոլիստներով: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն այն պահին գտնվում էր 106-րդ, իսկ Լիխտենշտեյնը՝ 182-րդ հորիզոնականում:

Վերջին անգամ Լիխտենշտեյնը հաղթել է 2017 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Դոհայում 2:1 հաշվով առավելության հասնելով Կատարի նկատմամբ: Նշենք, որ Լիխտենշտեյնում գոյություն չունի ֆուտբոլի առաջնություն կոչվածը: Այս երկրում անցկացվում է միայն գավաթի խաղարկություն, որտեղ խաղարկվում են նաև եվրագավաթի խաղարկության ուղեգրեր: Դեռևս 1933 թվականին ձեռք բերված համաձայնության արդյունքում Լիխտենշտեյնի թիմերը ելույթ են ունենում հարևան Շվեյցարիայի տարբեր լիգաներում:

Վերջին տարիներին Լիխտենշտեյնի ամենաուժեղ ու հայտնի ակումբը «Վադուցն» է, որը ելույթ է ունենում Շվեյցարիայում նշանակությամբ երկրորդ՝ Չելենջ լիգայում: Մեր մրցակից հավաքականի կորիզը կազմում են հենց «Վադուցի» և մեկ այլ թիմի՝ «Բալցերսի» ֆուտբոլիստները: Լիխտենշտեյնի հավաքականում քիչ չեն նաև կիսասիրողական մակարդակի ֆուտբոլիստները, որոնք ելույթ են ունենում Շվեյցարիայի 4-րդ և 5-րդ դիվիզիոններում: Նույն «Բալցերսը» հանդես է գալիս Շվեյցարիայի երկրորդ դիվիզիոնի 6-րդ խմբում կամ իր նշանակությամբ Շվեյցարիայի 5-րդ լիգայում: Հավաքականում մի քանի ֆուտբոլիստներ էլ ներկայացնում են իր նշանակությամբ Շվեյցարիայի 4-րդ լիգայում հանդես եկող «Էշեն Մաուրեն» թիմը:

Ինչևէ, Ազգերի լիգայի խաղարկությունից հետո, ի տարբերություն Հայաստանի, Լիխտենշտեյնի հավաքականում տեղի է ունեցել գլխավոր մարզչի փոփոխություն: Մասնավորապես, Ռենե Պաուրիչին փոխարինել է իսլանդացի մասնագետ Հելգի Կոլվիդսոնը: Վերջինս, ինչպես և Պաուրիչը, նախընտրում է պայքարել 4-1-4-1 դասավորությամբ: Հունաստանի դեմ Լիխտենշտեյնը հենց այս մարտավարությամբ էր խաղացել, իսկ Իտալիայի դեմ, չգիտես ինչու, Կոլվիդսոնը ասպարեզ էր դուրս բերել երկու նոմինալ հարձակվողների՝ պայքարելով 4-4-2 դասավորությամբ: Արդյունքում հավաքականը ջախջախիչ պարտություն էր կրել:

Ըստ ամենայնի Երևանում Լիխտենշտեյնը կխաղա 4-1-4-1 խիտ և պաշտպանողական մարտավարությամբ: Կոլվիդսոնը հավանաբար նկատած կլինի, որ Հայաստանի հավաքականն ըստ էության չի կարողանում խաղալ առաջին համարով: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ կառուցված թիմ, իսկ մենք նույնիսկ կառուցող չունենք: Հետևաբար երկշերտ պաշտպանությունը լինելու է Հայաստանի հավաքականի դեմ հակախաղը:

Որպեսզի կրկին պատկերացում կազմենք, թե մեր մրցակիցը որքան թույլ է, նշենք, որ Լիխտենշտեյնի հավաքականի ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 2.9 միլիոն եվրո: Հայաստանի հավաքականի խաղացողների ընդհանուր արժեքն էլ 37.7 միլիոն եվրո է: Եվ այսպիսի հավաքականի հետ ոչ վաղ անցյալում «հաջողացրել ենք» ոչ-ոքի խաղալ: Մրցակիցը լավ ծանոթ է թե՛ մարզչական շտաբին և թե՛ ֆուտբոլիստներին, խաղալու ենք տանը:

Նախապես պետք է ֆիքսենք մի բան: Լիխտենշտեյնին չհաղթելու դեպքում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը անմիջապես պետք է հեռանա: Նշենք նաև, որ միավորների կորստի դեպքում որևէ պատճառաբանություն չի ընդունվելու և չի ընկալվելու, քանզի մրցակիցը Լիխտենշտեյնն է՝ կիսապրոֆեսիոնալ և գաճաճ մի հավաքական: Չենք զարմանա, որ վաղը Գյուլբուդաղյանցը մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցնի ծեծված և նավթալինային հետևյալ թեզը. «Այսօր ֆուտբոլում թույլ մրցակիցներ չկան»: Ֆուտբոլում թույլ մրցակիցներ կան, որոնց թվում է նաև Հայաստանի հավաքականը: Բայց Լիխտենշտեյնը մեզնից էլ ակնհայտ թույլ է, և բարի եղեք հաղթել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում