ՀՀ Գլխավոր դատախազությունը ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ հանցագործության մասին հաղորդումը ստացել է և ուղարկել ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից:
ՀԾՔ-ից հայտնեցին, որ հաղորդումը դեռ չեն ստացել: Փաստաբանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել այն հիմքով, որ պաշտպանական կողմին հունիսի 4-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում թույլ չի տրվել տեսակցել իրենց պաշտպանյալին, ընդ որում՝ առանց որևէ պատճառաբանության:







































