Ամառային սեզոնի նախօրեին Victoria’s Secret ապրանքանիշը թողարկել է լողազգեստների նոր հավաքածու: Լոս Անջելեսում այդ իրադարձության շնորհանդեսին ներկա էին Ալեսանդրա Ամբրոսիոն և Բեհաթի Փրինսլուն:
Մոդելները ուրախությամբ և ժպտադեմ լուսանկարվում էին նոր լողազգեստներով: Ալեսանդրան փայլում էր սպիտակ լողազգեստով և նույն գույնի տունիկայով: Բեհաթին կրում էր կարճ ջինսե տաբատ և ծաղկավոր կարճ բլուզ:
Այս մասին գրում է Spletnik.ru կայքը:












































