Էմիլի Ռատակովսկու երկրպագուները միշտ էլ անհամբերությամբ են սպասում նրա նոր լուսանկարներին, որոնք երբեք չեն հիասթափեցնում։
Ահա և այս անգամ նա հայտարարել է լողազգեստների նոր հավաքածուի մասին։ Նորույթը բավականին երկակի արձագանք է ստացել․ ոմանք անմիջապես ցանկություն են հայտնել դրանք ձեռք բերելու, ոմանք էլ հազիվ են նկատել զգեստապահարանի այդ մինիմալիստական իրը։
Նշենք, որ մոդելի բիզնեսը հաջողություններ է գրանցում։ 2017թ․ նա հիմնեց Inamorata ոճային բիկինիների արտադրության սեփական ընկերությունը։










































