Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի «Բարսելոնա»-ի դեմ պատասխան խաղից առաջ «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարտն ասել է, որ թիմը պետք է հասնի անհրաժեշտ արդյունքի: Նա նշել է, որ պետք է վստահ լինել սեփական ուժերին:
«Կարևոր է ցուցադրել սեփական ֆուտբոլը: Մենք գիտենք, որ կարող ենք հաղթել «Բարսելոնա»-ին: Այդ պատճառով էլ պետք է հավատանք, որ դրական արդյունքի կհասնենք:
Մրցաշարի խմբային փուլում «Սիթի»-ն արտագնա խաղում առավելության է հասել «Բավարիա»-ի նկատմամբ: Այժմ մենք պետք է ապացուցենք, որ հաջողությունը պատահական չէր: Իհարկե, «Բարսելոնա»-ն չի պատրաստվում հանձնվել, բայց մենք կանենք հնարավորը` մեր նպատակին հասնելու համար»,- ասել է Հարտը:









































